HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

«Զրուցակիցները դրական են գնահատել «ԹՐԻՓՓ» երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման տեսանկյունից։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։

Այս համատեքստում ընդգծվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախագծի շրջանակներում առաջիկա անելիքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter