HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով՝ «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան է շնորհվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջնորդությամբ՝ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա գովարժան վաստակի և հավատավոր ժողովրդին մատուցած բացառիկ ծառայության։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Առաջիկա օրերին ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում շքանշանները կհանձնվեն մեծարյալ Սրբազաններին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter