Ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը մասամբ հայտնաբերվել է
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել նոյեմբերի 1-ին։ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտ Աշտարակի խճուղում կոտրել էին կայանված «Ման» մակնիշի մեքենայի ծածկոցի փականը և գողացել երկու մարտկոց, երկու մարտկոց էլ հանել-տարել էին նույն խճուղում կայանված «Կամազից»։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Եվս մեկ հաղորդում ստացվեց նոյեմբերի 7-ին։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն հայտնեց, որ Եղվարդում կայանված իրենց թրթուրավոր էքսկավատորից գողացել են երկու մարտկոց։
Համադրելով փաստերը և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նաիրիի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ հավաստի տեղեկություն, որ այս գողությունները կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։
Նա ձերբակալվեց, տեղափոխվեց Նաիրիի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նա ընդունեց, որ այդ օրերին ինքն է գողացել նաև Երևանի Միկոյան փողոցում կայանված մեքենայի մարտկոցներն ու տարաներով դիզվառելիքը, Վանաձորի Մոսկովյան փողոցում կայանված ավտոկռունկի և «Վոլվո» մակնիշի մանիպուլյատորի երկուական մարտկոցները։
Հիշյալ գողոնների մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել