Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ
Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որը պարունակում էր բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման:
Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին:
ՀՖՖ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել