HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում, Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ:

Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ:

Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter