HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար. «Մի վախեցեք դիմել մեզ ձեր առջև ծառացած խնդիրներով»

Սեպտեմբերի 12-ին ՀՀ սպորտի և երիտասարդութան հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է հանրապետության «Աշխատանքային ռեզերվներ» և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություններ

Առաջին հանդիպման վայրը «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունն էր, որի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարար Հ. Ռոստոմյանը նշել է, որ ինքը լավատեղյակ լինելով ոլորտում առկա հիմնախնդիրներին, միաժամանակ, ակնկալում է լսել մարզիկների հետ անմիջապես աշխատող մասնագետների կարծիքը, և որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել բոլոր խնդիրները, ինչի համար պահանջել է լինել նախաձեռնող և չվախենալ վերհանել դրանք: «Անձամբ ես և նախարարության ողջ աշխատակազմը պատրաստակամ է հնարավորինս աջակցել ձեզ, հետևաբար մի վախեցեք դիմել մեզ ձեր առջև ծառացած խնդիրներով»,- հորդորել է նախարարը:

Հաջորդ կանգառը «Հայաստան» մարզական միության հանրապետական խորհուրդն էր, որտեղ Հ. Ռոստոմյանին ներկայացվել են միության կազմում ընդգրկված մարզադպրոցների ղեկավարներին հուզող բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, կարևորվել են մարզագույքի, մարզասրահների անմխիթար վիճակի, մարզիչների աշխատավարձերի, ուսումնամարզական հավաքների անցկացման, ազգային մրցաշարերը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորության և այլ հարցեր: Խնդիրներն ավելի առավել մանրամասն քննարկելու նպատակով Հ. Ռոստոմյանը հրավիրել է բոլորին մասնակցել մոտ օրերին նախարարությունում նախատեսված խորհրդակցութան աշխատանքներին, որտեղ էլ համատեղ կքննարկվեն խնդիրները և կընտրվեն լուծման համապատասխան ուղիները:

«Հիշեք, որ մանկուց են կրթվում և պատրաստվում մարզիկները և հենց այսօր է պետք մտածել վաղվա չեմպիոններ ունենալու մասին»,- նշեց նախարարը: «Սակայն եկեք հաշվի առնենք, որ մարզադպրոցների ոչ բոլոր սաներն են որ վաղը չեմպիոններ են դառնալու, ու չնայած դրան, նրանք բոլորն էլ մեր հոգածության և լուրջ վերաբերմունքի կարիքն ունեն: Մեր գերխնդիրն առողջ և մարզված սերունդ դաստիարակելն է»,- ավելացրեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter