
«Հրապարակ». Հրանուշ Հակոբյանը պատկերացնում է, թե ի՞նքը պիտի ղեկավարի սփյուռքը
«Հրապարակի» տեղեկություններով` օրերս Երևանում անցկացված ցեղասպանության 100-ամյակի 2015թ. միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից: Մասնավորապես, դժգոհել են, որ նա հաշվի չի նստում սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պիտի ղեկավարի սփյուռքը:
Օրինակ` Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է, որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել` առանց համայնքի կարծիքը հարցնելու ու տեղի կառույցների հետ քննարկելու:
Տիկին Հրանուշը չի ընդունել այս մեղադրանքները և բորբոքվել է: Միջամտել է Սերժ Սարգսյանը` հորդորելով, թե հուզվելու կարիք չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել