ԱԺ նախագահը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։
«Ելույթ եվրոպական հարթակից «Դիմակայուն ժողովրդավարություն, միավորում ընդդեմ հիբրիդային սպառնալիքների» թեմայի վերաբերյալ։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։
Համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել