HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի 63-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ, այն չորացնում տանիքում, նաև օգտագործում է թմրանյութ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ և դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն։ 

Հայտնաբերվեց կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը երեք կիլոգրամ էր։ Ավելին, հայտնաբերվեց նաև ինքնաշեն երկու ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter