HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին:

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter