HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱԱԲ նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։

Նախարարության լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման հնարավորություններին, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունները և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ առկա հնարավորությունները։

Cerebras-ի ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձը՝ AI հաշվարկների և ենթակառուցվածքների ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների շուրջ և պայմանավորվել շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter