Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի 70-ամյա հոբելյանի առթիվ։ Նա բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում և Սփյուռքում իրականացված կրթական, գիտական և մշակութային ծրագրերի կարևորությունը։
Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է Հայաստանում և աշխարհում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև պետության և հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնումն ու նոր համատեղ ծրագրերի իրականացումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել