Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ժորժ-Լուի Բուշեին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։ Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել