HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է «Մատենադարան»

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։

«Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում։

Այցի ավարտին Ռայլի Բարնսը Մատենադարանի տպավորությունների մատյանում կատարել է հետևյալ գրառումը.

«Ի՜նչ հրաշալի  այցելություն պատմական մի վայր, որը երբեք չեմ մոռանա։ Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար։ Մենք պարտական ենք ձեզ։

Լավագույն մաղթանքներով՝

Ռայլի Բարնս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

10.02.2026»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter