Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը շախմատիստներին
Սիրելի հայրենակիցներ.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին' Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Այս մարզաձևում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգևում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին:
Ստամբուլում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ էր:
Սա ավելին էր, քան մարզական հաղթանակը:
Դուք արժանի եք ամենաջերմ խոսքերին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Գագիկ Ծառուկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել