HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում քաղաքացիները ննջասենյակը վերածել են կանեփի աճեցման ջերմոցի. ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցնում են կանեփ և ապօրինի իրացնում թմրանյութ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկաններն ու Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին իրականացրին խուզարկություններ։

28-ամյա կնոջ Մամիկոնյանց փողոցում գտնվող տանը հայտնաբերվեց կանեփի չորս բույս, մարիխուանայի նմանվող զանգված։ 29 և 23 տարեկան երիտասարդների Սարյան փողոցի տան ննջարանում, որ կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով, հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, ընդհանուր 52 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 26 փաթեթ։ Երկու տներից հայտնաբերվել է ընդհանուր 4,5 միլիոն դրամ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter