HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետերն ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կաևորել է առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով  ՀՀ կառավարության և Գործակալության միջև ընթացող քննարկումները։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը՝ որպես բաց և կառուցողական երկխոսության միջոցով ընթացիկ համագործակցության խնդիրները վեր հանելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու հնարավորություն։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է ԶՖԳ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով ՀՀ-ԶՖԳ արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության, էներգետիկայի, կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ընթացիկ համագործակցությանը և առաջիկա հնարավոր նախաձեռնություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter