HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝ պահման պայմանները։

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։

Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

Իրականացված այցերի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ 

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացոցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter