Այսօր՝ Բուլղարիա-Հայաստան
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Սոֆիայում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի ու Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում մեր ընտրանին կխաղա իբրեւ B խմբի առաջատար, որը 4 օր առաջ 1-0 հաշվով հաղթել էր Մալթային: Իրենց հերթին բուլղարները կրկին Սոֆիայում 2-2 էին խաղացել խմբի առաջատար իտալացիների հետ, ինչը մեծ անակնկալ համարվեց: Իսկ Դանիա-Չեխիա խաղան ավարտվեց 0-0 հաշվով: Այսօր տեղի կունենա նաեւ Իտալիա-Մալթա մրցավեճը:
Հայաստանն ու Բուլղարիան ազգային հավաքականների մակարդակով կհանդիպեն առաջին անգամ: Երեկ կայացած մամլո ասուլիսում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ Բուլղարիայի հավաքականը ուժեղ մրցակից է, որը նախկինի համետատ զգալիորեն բարելավել է իր խաղը՝ դառնալով ագրեսիվ և կազմակերպված թիմ: Մինասյանն առանձնացրել է դաշտի տերերի հարձակման գիծը:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականին՝ մարզիչն ասել է, որ Մալթայի հավաքականի հանդիպման համեմատ փոփոխություններ կլինեն թե հիմնական կազմում, թե մարտավարության մեջ: Ֆուտբոլիստները հասցրել են վերականգնվել նախորդ հանդիպումից հետո, իսկ Գևորգ Ղազարյանը արդեն լավ է զգում իրեն և կարող է օգնել թիմին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել