Դրոնի միջոցով փորձ է արվել 7 բջջային հեռախոս տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ
Հոկտեմբերի 01-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
«Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել