HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու 28-ամյա բնակչի պայուսակում հայտնաբերվել է մարտական ատրճանակ և ծալովի դանակ. ՆԳՆ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու բնակիչ 28-ամյա տղամարդն ապօրինի պահում և կրում է հրազեն։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13․25-ին, Գյումրու Աբովյան փողոցում կանգնեցվեց 28-ամյա տղամարդու վարած մեքենան, իսկ մոտենալիս իրավապահները նկատեցին, որ վարորդն ինչ-որ առարկա է թաքցնում կողքի նստատեղին դրված պայուսակի մեջ։ Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն, իսկ նրա վարած «Մերսեդեսը» կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը կատարված խուզարկությամբ մեքենայում գտնվող պայուսակում հայտնաբերվեց մարտական ատրճանակ և ծալովի դանակ։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter