Հեղինե Խաչիկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և պարգևատրվել
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Հեղինե Խաչիկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և պարգևատրվել է միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 22-րդ կետերով և հիմք ընդունելով Հ. Խաչիկյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:
- 2026 թվականի հոկտեմբերի 1-ից Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է կարգադրության մեջ։
Ռուբեն Ռուբինյանի մեկ այլ կարգադրությամբ էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Մարտիրոսյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Ա. Մարտիրոսյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.
2026 թվականի հոկտեմբերի 1-ից Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»,- նշվում է կարգադրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել