Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռայլի Բարնսին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը:
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների շուրջ:
Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերին: Երկուստեք մտքեր են փոխանակվել տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերի, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի շուրջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել