Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին:
«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և նշել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տիկին Հրստիչի այցը նոր ազդակ կհաղորդի համագործակցության ընդլայնմանը նաև առողջապահության ոլորտում:
Իրենա Հրստիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետագա իրականացմանը: Վերջնիս կարևորել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել