HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվեց համայնքին

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 քմ մակերեսով տարածքը ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով, 2003 թվականի սեպտեմբերի 16-ին, վարձակալության իրավունքով՝ բարեկարգման ու կանաչապատման պայմանով, 50 տարի ժամկետով հատկացվել է ֆիզիկական անձի, սակայն, այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: 

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և վարձակալողի միջև 2003 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է  10000 քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:      

Լուսանկարը՝ Դատախազության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter