HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրավիրել է նիստ։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները քննարկել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։

Ելույթում Արգիշտի Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ «Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է»,- նշել է թեկնածուն և հավելել, որ ունենալով ուժեղ և զարգացած տնտեսություն՝ մենք կունենանք ուժեղ և խաղաղ երկիր։

Քվեարկության արդյունքում Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter