HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։25-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի «Նորավանքի խաչմերուկ» կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

«Տեսուչները մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։

Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter