Վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարին
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Կողմերը հիշատակել են այս տարի կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ առաջընթացին։
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել