Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև դրա հետագա ընդլայնման հնարավորություններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել