Դատախազությունը պահանջում է Երևանի թիվ 110 մանկապարտեզի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 1 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել