HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար։

ԶՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ սիրով է այցելում Հայաստան և առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորվել է բժշկական և առողջապահական զբոսաշրջության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի առկա ներուժը։

Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման և զբոսաշրջային հոսքերի աճի համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter