Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մասնավորապես՝ հ. 21-244 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումով»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել