HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացվել է 1.1 մլրդ դրամ․ 25 ծրագիր՝ 19 համայնքում

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացրել է 1,110,342.4 հազար դրամ՝ սուվբենցիոն ծրագրերի համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների 25 ծրագրեր, որոնցից 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռում, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի։ «Այս ֆինանսավորմամբ՝ արդեն 2026 թ. պետական բյուջեից կունենանք 12 մլրդ 11 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է ՏԿԵ նախարարը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճում են և դրանց արդյունքները տեսանելի են համայնքներում։ «Պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ։ Այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, օրինակ՝ այն գյուղերում, որտեղ 10-յակ տարիներով ճանապարհներ չեն եղել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ սա արդյունավետ է պետություն-մասնավոր հատված ձևավորված համագործակցության ձևաչափի տեսանկյունից։

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը։ Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում մանկապարտեզի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 40%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար), Զարինջա բնակավայրում խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում (ավարտական փուլ, կառուցվել է 6,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 361 տնային տնտեսություն), Ապարան համայնքի Կայք, Ձորագլուխ, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Վարդենիս և Երնջատափ բնակավայրերի խմելու ջրագծերի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 923 տնային տնտեսություն), Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Մրգավան, Մասիս, Նշավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 2,2 կմ երկարությամբ ճանապարհ), Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 580 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Կոմիտասի փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 25 տնային տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի 13-րդ, 16-րդ փ. 1-ին նրբ., 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցների գազիֆիկացում (ավարտական փուլ, կառուցվել է 2,2 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 43 տնային տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (ավարտական փուլ, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 180 սանի համար), Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի 22-րդ փողոցի ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ (ավարտված, ասֆալտապատվել է 522 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 190 սանի համար), Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 165 սանի համար), Արմավիր բնակավայրի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 480 գծմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 180 տնային տնտեսություն), Արմավիր բնակավայրի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 և Մ.Բաղրամյան փողոցի 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են բակային տարածքի երթևեկելի մասը՝ 4465քմ և մայթերը՝ 1150քմ), Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Վ․ Համբարձումյան 17 և 19, Լեռնագործների 1/1 և 1/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 5733 քմ բակային տարածք), Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ոռոգման ջրատար, շահառուները՝ 92 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 40 հա), Լոռու մարզի՝ Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 17-րդ և 7-րդ փողոցի սալարկում տուֆով (ավարտված, սալարկվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի 2-րդ փողոցի մասնակի վերակառուցում ասֆալտապատմամբ՝ 1-ին փուլ (ավարտված, հիմնանորոգվել է 500 մ երկարությամբ ճանապարհ), Լերմոնտովո բնակավայրի 1-ին փողոցի մասնակի կառուցում սալարկմամբ (ավարտական փուլ, սալարկվել է 317 գծմ երկարությամբ ճանապարհ), Շիրակի մարզի՝ Գյումրի համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում (ավարտված), Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 5,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 46 տնային տնտեսություն), Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 4,1 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 110 տնային տնտեսություն), Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 35-րդ փողոցի սալապատում տուֆով (ավարտված, սալարկվել է 1014 քմ ճանապարհ), Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 9-րդ փողոցի սալիկապատում բնական տուֆ քարով (ավարտված, սալարկվել է 2000 քմ ճանապարհ), Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում (ավարտված, հիմնանորոգվել և կառուցվել են 85 գծմ երկարությամբ և 490 խմ մակերեսով հենապատեր)»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter