HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը գործադիրում հավանության է արժանացել

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումն է։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ըստ հիմնավորման՝ վերջիններիս կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։ ՀՀ-ում գործում է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:

Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձի կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) կամ կուսակցություններին անհատույց փոխանցվող դրամական միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ վերջիններիս շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, դրանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը, տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Վարչապետը կարևորել է որոշմամբ առաջարկվող բարեփոխումը և ընդգծել. «Կարծում եմ՝ մենք ժողովրդավարական բարեփոխումների հերթական փուլ ենք մտնում, որտեղ ՀԿ-ները, լրատվամիջոցներն ու կուսակցությունները կարող են ունենալ ժողովրդական ֆինանսավորում։ Մենք նաև սրանով լրատվամիջոցների, կուսակցությունների, ՀԿ-ների համար ստեղծում ենք խթաններ, որպեսզի նրանք էլ համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրահռչակեն»»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter