Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 17-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Նման կանխատեսում է անում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Երեւանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.4°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 6.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.2°C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել