Ի՞նչ կարող է տալ հայ արտահանողներին ԵՄ-ի նոր նախագիծը
Սեպտեմբերի 2-ին Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը հավանություն է տվել մի նախագծի, որի վերջնական ընդունման դեպքում հայկական ծագման արտադրանքը երկու տարով Եվրոպա կներմուծվի առանց ներմուծման տուրքերի, իսկ որոշ արտադրատեսակների նկատմամբ կիրառվելու են սակագնային քվոտաներ։ ACSES վերլուծական կենտրոնը գնահատել է այդ միջոցառումների իրական ծավալներն ու հնարավոր հեռանկարները։
Հատկանշական է, որ այս նախագիծը կազմելիս ԵՄ-ն հիմք է ընդունել միայն իրավաբանական անձ հանդիսացող հայաստանյան արտահանողների տվյալները, մինչդեռ Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողների շրջանում բազմաթիվ են ֆիզիկական անձինք։
Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պատշաճ չի արձագանքել, առհասարակ ի՞նչ անելիքներ կան, և արդյոք արտահանողներին տրամադրվող սուբսիդիաներն արդյունավե՞տ են։
Արտահանման այս և այլ հարցերի շուրջ «Հետքի» տաղավարում զրուցել ենք ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։ Կենտրոնը նաև գնահատել է ռուսական սահմանափակումների ներկա և սպասվող հետևանքները Հայաստանի արտահանման վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել