HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

«Միաժամանակ, տեղեկացնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ 

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter