Շենգենյան վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է․ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է
Թեև Շենգենյան վիզայի առկայությունը հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում, կարևոր է հաշվի առնել, որ վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
«Օրինակ, եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն փաստացի առաջին մուտքը կատարվում է Գերմանիա, այդ անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների համար քաղաքացու նկատմամբ մուտքի արգելք կամ հարկադիր վերադարձ կիրառելու համար։ Խնդրում ենք Շենգենյան վիզայի համար դիմելիս ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել