HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 10-ին ծառայություններ կմատուցվեն․

  • ժամը 10։30-16:00,
    Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • ժամը 11։30-16:00,
    Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

«Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Սեպտեմբերի 10-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում սեպտեմբերի 3-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter