HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և մտքեր փոխանակել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:

Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը և հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter