Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։
Հիմք է ընդունվել սեպտեմբերի 3-ին Վիգեն Քոչարյանի հրաժարականի դիմումը։
Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին։ 2015-2019 թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ 2019-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել