HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Սահակյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։

Ծնվել է 1982թ․ հունիսի 16-ին։

1999-2004 թթ․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Որակավորումը՝ տնտեսագետ, Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ։

Այլ որակավորումներ

ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված փորձագետ հաշվապահ

ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված աուդիտոր

Աշխատանքային գործունեությունը

2004-2006 թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ՝ hաշվապահ

2006-2024 թթ․ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ hարկային ծառայության ղեկավար

2024թ․ ապրիլի 2-ից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ

Այլ գործունեություն

Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիայի / PwC/ Լավ կառավարման ծրագրի (GGF) շրջանակում հարկային խորհրդատու

Համաշխարհային բանկի Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդության (STAPL) ծրագրի շրջանակում խորհրդատու

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում դասընթացավար
Հայ-Ռուսական համալսարանում դասընթացավար /Առարկա՝ Հարկեր/

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասընթացավար/Առարկա՝ Հարկային հաշվառում/

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 որդի։

Վարչապետի այլ որոշումներով Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter