HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆլորիան Էսկյուդիեն ստանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը

2026 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆլորիան Էսկյուդիեն պաշտոնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը՝ փոխարինելով Օլիվիե Դեկոտինյիին։

Ֆլորիան Էսկյուդիեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի է անցել 2004 թվականի հունվարին՝ որպես ՆԱՏՕ-ի և եվրոպական պաշտպանության հարցերով պատասխանատու։ 2007-2010 թվականներին եղել է Բեռլինում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղարը, իսկ 2010-2013 թվականներին՝ Ֆրանսիայի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում։

Հետագայում զբաղեցրել է Ֆրանսիայի ԱԳՆ Ռազմավարական հարցերի և կիբերանվտանգության վարչության փոխտնօրենի, ապա՝ ղեկավարի պաշտոնները։ Որպես դիվանագիտական խորհրդական աշխատել է արտաքին գործերի նախկին նախարարներ Լորան Ֆաբիուսի և Ժան-Մարկ Էյրոյի, ինչպես նաև Զինված ուժերի նախկին նախարար Ֆլորանս Պարլիի (2020-2022 թթ.) կաբինետներում։

2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը զբաղեցրել է Դիվանագիտության գլխավոր նահանգների (États généraux de la diplomatie) գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Էսկյուդիեն ավարտել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցը (ENS Ulm) և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Sciences Po): Պատմության մագիստրոսի կոչումը ստացել է Պանթեոն-Սորբոն համալսարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter