HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 6 մլն 640 հզր 890 դրամի վնաս։ Այս մասին հաղորդում են կոմիտեից։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter