Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ։
«Ձերդ գերազանցություն,
խորը վշտով տեղեկացա Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ի վախճանի մասին։
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նորվեգիայի ժողովրդին և Թագավորական ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ։
Թագավոր Հարալդ V-ն իր երկարամյա ծառայությամբ արժանիորեն վայելում էր իր ժողովրդի հարգանքն ու սերը։ Նրա հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ։
Այս ծանր պահին կիսում ենք Թագավորական ընտանիքի և Նորվեգիայի ժողովրդի վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել