HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք. 
  • 4 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter