HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):

Ըստ ՍԱՏՄ-ի՝ որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները։

«Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
- հատակի սալիկները տեղ-տեղ եղել են կոտրատված, դռների, պատերի և հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- հումքը և բաղադրիչները չեն պահվել փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում,
- կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացումը և թունավոր նյութերի առաջացումը կանխող համապատասխան ջերմաստիճանում,
- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter