Վթարային ջրանջատում Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «ՋՐԱՌ» ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 28-ին` ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը` ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել