HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։

Մայրաքաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter