HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք

Ներքին գործերի նախարաությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։16-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44․13⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.2 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter